Tuesday, January 31, 2012

Իրանը իսպանալեզու հեռուստաալիք է բացել

«Լրագիր» 31-1-2012- Իրանը եթեր է արձակել շուրջօրյա իսպանալեզու հեռուստաալիք: Hispan TV-ն ցուցադրելու է նորություններ, իրանական վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր: Նոր նախագիծն իրականացվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մի քանի լատինամերիկյան երկրներ կատարած այցից հետո: BBC-ն՝ հղում անելով Fars news գործակալությանը, գրում է, որ հեռուստաընկերությունը բացվել է, որպեսզի նպաստի Իրանի եւ իսպանալեզու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը եւ չեզոքացնի տարածաշրջանում ամերիկյան ԶԼՄ-երի ազդեցությունը:

No comments: