News.am. 31-1-2012- Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ալժիրցիների «ցեղասպանության» մասին բարձրաձայնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին Ալժիրի իշխող կուսակցության կողմից ենթարկվել է քննադատության:
Firat գործակալության փոխանցմամբ` Ալժիրի իշխող «Ժողովրդավարական ազգային միություն» կուսակացության խոսնակ Միլուդ Չորֆին հայտարարել է, թե Էրդողանը եւ Սարկոզին նույն «գաղութարար ակումբից» են, իսկ Թուրքիան ալժիրյան իրադարձությունների ժամանակ Ալժիրի կողմից երբեք չի եղել:
Չորֆին նշել է, թե Էրդողանի կողմից Ֆրանսիային ալժիրցիների «ցեղասպանության» մեջ մեղադրելով` փորձում է մոլորության մեջ գցել ալժիրցիներին:
Նշենք, որ ավելի վաղ Ալժիրի վարչապետը եւս քննադատել է Էրդողանին` կոչ անելով ալժիրցիների թափած արյունը չդարձնել առեւտրի առարկա: «Թուրքիան Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում ինչ-որ կերպ դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ: Ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»,- ասել է Ալժիրի վարչապետը։Tuesday, January 31, 2012
Էրդողանը փորձում է մոլորեցնել ալժիրցիներին. Ալժիրի իշխող կուսակցություն
News.am. 31-1-2012- Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ալժիրցիների «ցեղասպանության» մասին բարձրաձայնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին Ալժիրի իշխող կուսակցության կողմից ենթարկվել է քննադատության:
Firat գործակալության փոխանցմամբ` Ալժիրի իշխող «Ժողովրդավարական ազգային միություն» կուսակացության խոսնակ Միլուդ Չորֆին հայտարարել է, թե Էրդողանը եւ Սարկոզին նույն «գաղութարար ակումբից» են, իսկ Թուրքիան ալժիրյան իրադարձությունների ժամանակ Ալժիրի կողմից երբեք չի եղել:
Չորֆին նշել է, թե Էրդողանի կողմից Ֆրանսիային ալժիրցիների «ցեղասպանության» մեջ մեղադրելով` փորձում է մոլորության մեջ գցել ալժիրցիներին:
Նշենք, որ ավելի վաղ Ալժիրի վարչապետը եւս քննադատել է Էրդողանին` կոչ անելով ալժիրցիների թափած արյունը չդարձնել առեւտրի առարկա: «Թուրքիան Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում ինչ-որ կերպ դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ: Ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»,- ասել է Ալժիրի վարչապետը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment