Tuesday, January 31, 2012

ԵՄ-ն ու Ադրբեջանը շուտով կարող են սկսել անցագրային ռեժիմի մեղմացման մասին բանակցությունները

1in.am.Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև անցագրային ռեժիմի մեղմացման շուրջ բանակցությունները պլանավորված է սկսել մոտ հեռանկարում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: Վերջինիս խոսքերով՝ եթե Ադրբեջանը տվյալ հարցում ցուցաբերի քաղաքական կամք, ապա իրենք պատրաստ են այդ գործընթացը սկսել բառացիորեն մի քանի շաբաթ անց: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին ԵՄ Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի հետ անցագրային ռեժիմի և ռեադմիսիայի մեղմացման բանակցություններ սկսելու համար:

No comments: