Tert.am. 31-1-2012- Թուրքիան այսօր Իրանի դեմ հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան` վիճարկելու Իրանից ներկրվող գազի սակագինը: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել էր, որ Իրանը չի համաձայնել Թուրքիայի պահանջներին` իջեցնել արտահանվող գազի գինը:
1996 թ-ին Իրանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ Թուրքիա մատակարարելու մասին (օրական 30 մլն խորանարդ): 2011 թ-ին իրանական գազի արտահանումը Թուրքիա աճել է 12 տոկոսով` համեմատ 2010 թ-ի (օրական 24 մլն խմ գազ):
Թուրքական պետական Botas ընկերության վիճակագրական տվյալների համաձայն` 2011 թվականին Թուրքիան Իրանից ներմուծել է 39.7 մլրդ խորանարդ մետր գազ:
Թուրքիա գազ արտահանողների առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում են Իրանն ու Ադրբեջանը:Tuesday, January 31, 2012
Թուրքիան դատարանում կպարզի իրանական գազի գինը
Tert.am. 31-1-2012- Թուրքիան այսօր Իրանի դեմ հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան` վիճարկելու Իրանից ներկրվող գազի սակագինը: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել էր, որ Իրանը չի համաձայնել Թուրքիայի պահանջներին` իջեցնել արտահանվող գազի գինը:
1996 թ-ին Իրանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ Թուրքիա մատակարարելու մասին (օրական 30 մլն խորանարդ): 2011 թ-ին իրանական գազի արտահանումը Թուրքիա աճել է 12 տոկոսով` համեմատ 2010 թ-ի (օրական 24 մլն խմ գազ):
Թուրքական պետական Botas ընկերության վիճակագրական տվյալների համաձայն` 2011 թվականին Թուրքիան Իրանից ներմուծել է 39.7 մլրդ խորանարդ մետր գազ:
Թուրքիա գազ արտահանողների առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում են Իրանն ու Ադրբեջանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment