Tert.am. 30-1-2012- Հունվարի 31-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կմասնակցի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ նա կպահանջի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գործողությունները դատապարտող բանաձև ընդունել, հայտնում է РИА новости-ին:
«Վաղը ես կմասնակցեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ միջազգային հանրությունը պետք է աջակցության հստակ ազդանշան ուղարկի Սիրիայի ժողովրդին` մենք սատարում ենք ձեզ: Արաբական երկրների լիգան կողմ է հանդես գալիս բանաձևի ընդունմանը, որով կոչ կանի միջազգային հանրությանը սատարել իր ջանքերին, քանի որ ստատուս քվոն անկայուն է: Որքան ավելի երկար է Ասադի վարչակարգը շարունակում բռնություն իրականացնել Սիրիայի ժողովրդի հանդեպ, այնքան ավելի է մեծանում մտավախությունը, որ անկայունությունը կուժգնանա և կսփռվի ամբողջ տարածաշրջանում», - մանրամասնել է Քլինթոնն իր հայտարարոթյան մեջ:
Արդեն 10 ամիս է Սիրիայում չեն դադարում հակակառավարական ընդվզումները, որոնք 5000-ից ավելի մարդկանց մահվան պատճառ են դարձել:Tuesday, January 31, 2012
Քլինթոնն Ասադին դատապարտող բանաձև կպահանջի ՄԱԿ-ից
Tert.am. 30-1-2012- Հունվարի 31-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կմասնակցի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ նա կպահանջի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գործողությունները դատապարտող բանաձև ընդունել, հայտնում է РИА новости-ին:
«Վաղը ես կմասնակցեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ միջազգային հանրությունը պետք է աջակցության հստակ ազդանշան ուղարկի Սիրիայի ժողովրդին` մենք սատարում ենք ձեզ: Արաբական երկրների լիգան կողմ է հանդես գալիս բանաձևի ընդունմանը, որով կոչ կանի միջազգային հանրությանը սատարել իր ջանքերին, քանի որ ստատուս քվոն անկայուն է: Որքան ավելի երկար է Ասադի վարչակարգը շարունակում բռնություն իրականացնել Սիրիայի ժողովրդի հանդեպ, այնքան ավելի է մեծանում մտավախությունը, որ անկայունությունը կուժգնանա և կսփռվի ամբողջ տարածաշրջանում», - մանրամասնել է Քլինթոնն իր հայտարարոթյան մեջ:
Արդեն 10 ամիս է Սիրիայում չեն դադարում հակակառավարական ընդվզումները, որոնք 5000-ից ավելի մարդկանց մահվան պատճառ են դարձել:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment