Tuesday, January 31, 2012

Դեռ շուտ է խոսել Համասի առաջնորդի` Թուրքիայում ապրելու մասին. թուրք փոխվարչապետ

News.am. 31-1-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչըն անդրադարձել է պաղեստինյան «Համաս» շարժման կողմից Թուրքիայում գրասենյակներ բացելու շուրջ խոսակցություններին։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բյուլենթ Առընչը նշել է, թե Թուրքիան «Համաս»-ը վաղուց է ճանաչել։ «Դեռ շուտ է խոսել «Համաս»-ի առաջնորդ Հալիդ Մաշալի՝ Թուրքիայում ապրելու մասին։ Սուտ են նաեւ այն տեղեկությունները, թե թուրքական իշխանությունները «Համաս»-ին ինչ որ միլիոններ են տալու»,-ասել է թուրք փոխվարչապետը։

No comments: