Sunday, January 15, 2012

Իրանի դեմ ուղղված սպառնալիքը սպառնալիք է նաև մեզ համար. Ռուսաստան

Tert.am., 14-1-2012- ՌԴ-ի ՆԱՏՕ-ում հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ավարտել է իր առաքելությունը: Նա հրաժեշտի ելույթով է հանդես եկել Բրյուսելում: Նախագահի հրամանագրով, Ռոգոզինի կոչումը բարձրացվել է` նա նշանակվել է փոխվարչապետ և սպառազինության գծով պատասխանատու: Այս մասին հաղորդում է MIGnews-ը: Դ. Ռոգոզինը հայտարարել է. «Իրանը մեր հարևանն է: Եթե Իրանը ներառվի ռազմական գործողությունների մեջ, ապա դա ուղղակի սպառնալիք կլինի մեր անվտանգությանը»: Նորանշանակ փոխվարչապետը նաև դեմ է արտահայտվել Իրանի դեմ սահմանվող պատժամիջոցներին: «Մենք իհարկե դեմ ենք միջուկային զենքի տարածմանը: Միևնույն ժամանակ, մենք հավատում ենք, որ բոլոր երկրները, ինչպես և Իրանը, հարմարավետ զգալու իրավունք ունեն», - նշել է Ռոգոզինը:

No comments: