Sunday, January 15, 2012

Հայ-թուրքական գործընթացը զրոյից սկսել հնարավոր չէ. թուրքագետ

1in.am. 14-1-2012- Որքան էլ ցանկությունը մեծ լինի՝ նոր տարում հայ-թուրքական գործընթացը սկսել զրոյից, նման բան հնարավոր չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Պատմությունից չես կարող հրաժարվել, ամեն դեպքում, պետք է շարունակել սկսած գործը: Ինչ վերաբերում է նրան՝ հնարավո՞ր է, որ 2012 թվականի ընթացքում հայ-թուրքական գործընթացում դրական առաջընթաց գրանցվի, ապա կարծում եմ, որ ԱՄՆ համար նախընտրական տարում այդ երկիրը փորձելու է անել ամեն հնարավոր բան, որ հայ-թուրքական պատմությունը դրական ինչ-որ շեշտադրումներ ստանա: Բայց պրակտիկորեն, քանի որ Հայաստանում ընտրական տարի է, էական առաջընթացի, նոր զարգացումների հնարավոր չէ սպասել»,- ասաց թուրքագետը: Հայ-թուրքական գործընթացը զրոյից սկսել հնարավոր չէ. թուրքագետ Որքան էլ ցանկությունը մեծ լինի՝ նոր տարում հայ-թուրքական գործընթացը սկսել զրոյից, նման բան հնարավոր չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Պատմությունից չես կարող հրաժարվել, ամեն դեպքում, պետք է շարունակել սկսած գործը: Ինչ վերաբերում է նրան՝ հնարավո՞ր է, որ 2012 թվականի ընթացքում հայ-թուրքական գործընթացում դրական առաջընթաց գրանցվի, ապա կարծում եմ, որ ԱՄՆ համար նախընտրական տարում այդ երկիրը փորձելու է անել ամեն հնարավոր բան, որ հայ-թուրքական պատմությունը դրական ինչ-որ շեշտադրումներ ստանա: Բայց պրակտիկորեն, քանի որ Հայաստանում ընտրական տարի է, էական առաջընթացի, նոր զարգացումների հնարավոր չէ սպասել»,- ասաց թուրքագետը:

No comments: