Tuesday, January 31, 2012

Իրանը մոտ ժամանակներում սկսելու է կիրառել սեփական արտադրության ՋԱՏ-եր

Իրանցի մասնագետները մտադիր են մի քանի ամսից կիրառել Թեհրանի հետազոտական ռեակտորի` սեփական արտադրության ջերմանջատող տարրեր, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին: Ինչպես տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը, Իսլամական հանրապետության ՆԳ նախարարն այս հայտարարությունն արել է կիրակի օրը, Ադիս Աբեբայում` Աֆրիկյան միության գագաթնաժողովի ժամանակ: Սալեհին ընդգծել է, որ Իրանը որոշել է ինքնուրույն հարստացնել ուրանը 20%-ով, այն բանից հետո, երբ Բրազիլիան ու Թուրքիան, որոնց հետ Իրանը պայմանավորվածություն էր ձեռքբերել իր քիչ հարստացված ուրանը բարձր հարստացվածի հետ փոխանակելու շուրջ, հրաժարվել են կատարել պայմանագրի պարտավորությունները:

No comments: