Panorama.am. 30-1-2012- Շուտով Իրանը կդադարեցնի նավթի առաքումը որոշ երկրներ: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին:
ԻԻՀ նավթի նախարարը, անդրադառնալով վերջերս Եվրամիության կողմից իրանական նավթի նկատմամբ էմբարգո սահմանելու փաստին, նշել է, որ Եվրոպա արտահանվող իրանական նավթը կազմում է ընդամենը 20 տոկոս, ուստի ԵՄ որոշումը կվնասի ոչ թե Իրանին, այլ Եվրոպայի բնակչությանը:
Հավելենք, որ օրերս ԻԻՀ Մեջլիսի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Սեյյեդ Էմադ Հոսեյնին տեղեկացրել էր, որ պատգամավորներն օրենքի նախագիծ են ներկայացրել, որի հաստատման պարագայում ԻԻՀ Մեջլիսը կառավարությանը կարգելի նավթ վաճառել Եվրոպային մինչև վերջինիս կողմից պատժամիջոցների կիրառումը:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները, քննարկելով իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու հարցը, որոշում կայացրեցին էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը:
Իրանական նավթը տոկոսային հարաբերակցությամբ ներկրում են հետևյալ երկրները` Ճապոնիա (14%), Հարավային Կորեա (10%), Չինաստան (22%), ասիական այլ երկրներ (12%), Հնդկաստան (13%), Հարավային Աֆրիկա (4%), Իսպանիա (6%), Իտալիա (7%), Թուրքիա (7%), ԵՄ անդամ այլ երկրներ (5%):Tuesday, January 31, 2012
Իրանի նավթի նախարար. Շուտով Իրանը կդադարեցնի նավթի առաքումը որոշ երկրներ
Panorama.am. 30-1-2012- Շուտով Իրանը կդադարեցնի նավթի առաքումը որոշ երկրներ: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին:
ԻԻՀ նավթի նախարարը, անդրադառնալով վերջերս Եվրամիության կողմից իրանական նավթի նկատմամբ էմբարգո սահմանելու փաստին, նշել է, որ Եվրոպա արտահանվող իրանական նավթը կազմում է ընդամենը 20 տոկոս, ուստի ԵՄ որոշումը կվնասի ոչ թե Իրանին, այլ Եվրոպայի բնակչությանը:
Հավելենք, որ օրերս ԻԻՀ Մեջլիսի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Սեյյեդ Էմադ Հոսեյնին տեղեկացրել էր, որ պատգամավորներն օրենքի նախագիծ են ներկայացրել, որի հաստատման պարագայում ԻԻՀ Մեջլիսը կառավարությանը կարգելի նավթ վաճառել Եվրոպային մինչև վերջինիս կողմից պատժամիջոցների կիրառումը:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները, քննարկելով իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու հարցը, որոշում կայացրեցին էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը:
Իրանական նավթը տոկոսային հարաբերակցությամբ ներկրում են հետևյալ երկրները` Ճապոնիա (14%), Հարավային Կորեա (10%), Չինաստան (22%), ասիական այլ երկրներ (12%), Հնդկաստան (13%), Հարավային Աֆրիկա (4%), Իսպանիա (6%), Իտալիա (7%), Թուրքիա (7%), ԵՄ անդամ այլ երկրներ (5%):
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment