Monday, January 16, 2012

Իրանն ավելացրել է Հայաստանին ու Թուրքիային գազի մատակարարումները

Իրանական Mehr News գործակալության փոխանցմամբ՝ Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալն առաջին անգամ հասել է օրական 32 միլիոն խորանարդ մետրի։ Չնայած բուն Իրանում գազի սպառման աճին՝ իրանական գազի արտահանումը դեպի Թուրքիա, Հայաստան և Նախիջևան հասել է օրական 32 միլիոն խորանարդ մետրի։ Իրանի Նավթի նախարարության տվյալներով՝ դեպի Թուրքիա իրանական գազի օրական արտահանումը կազմում է մոտ 28 միլիոն խորանարդ մետր, ՝ Հայաստանինը՝ մոտ 2.4 միլիոն խորանարդ մետր, իսկ Նախիջևանինը՝ 1,520,000 մետր։

No comments: