Tert.am. 30-1-2012- Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները միայն Մոսկվայի նախաձեռնությունն են, պարզապես սուտ են, քանի որ Ռուսաստանը համաձայնեցնում է իր գործողությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների հետ, այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է հայկական հեռուստաալիքների հետ հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այս ձևաչափը՝ նախագահների մակարդակով ձևաչափը, շարունակություն կունենա և կարծում եմ, որ այստեղ երկու կարծիք չկա, և ինչ վերաբերվում է ռուսական ջանքերին, ապա բազմիցս, թե Միացյալ Նահանգներից, թե Ֆրանսիայից հնչել է, որ այդ ռուսական ջանքերը, Դմիտրի Մեդվեդևի ջանքերն ամբողջովին աջակցվում են իրենց կողմից»,- ասել է է. Նալբանդյանը:
«Դրա մասին անգամ հրապարակային հայտարարվեց Մեծ Ութնյակի շրջանակներում ընդունված Դովիլի հայտարարության մեջ: Անուղղակի ձևով, անգամ ուղղակի, ինչ-որ բաներ էին հնչում Ադրբեջանից, թե սա միայն ռուսական նախաձեռնություն է, և ռուսական առաջարկներ են և այլն: Դա բացարձակ սուտ է իհարկե, որովհետև Ռուսաստանի կողմից այս ջանքերը համաձայնեցվում էին նաև այլ երկու եռանախագահող երկրների հետ, և հենց այդ պատճառով էր, որ այդ մակարդակով՝ նախագահների մակարդակով, նախագահներ Օբամայի և Սարկոզիի մակարդակով Դովիլի հայտարարության մեջ նշվեց, որ այդ ջանքերը լիովին աջակցվում են»,- ավելացրել է արտգործնախարարը:
Նա նաև նշել, որ 2011 թ.Դովիլի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարբերակը, որը ներկայացված է եռանախագահների կողմից և գտնվում է բանակցությունների սեղանին 2011թ. մարտ ամսվա առաջարկներն են, և կոչ էր արվում դրա շուրջ համաձայնության գալ:
«Եվ պատճառը հայտնի է, թե ինչու համաձայնության չեկան: Որովհետև ադրբեջանական կողմը, ինչպես և եղել էր 2011 թ. մարտին Սոչիում, երբ տասից ավելի փոփոխություններ և նոր առաջարկներ էր բերել վերջին վայրկյանին, նույնն արեց Կազանում՝ հունիսին»,- ասել է Նալբանդյանը:Monday, January 30, 2012
ԼՂ հարցում Ռուսաստանի քայլերը համաձայնեցված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ. Նալբանդյան
Tert.am. 30-1-2012- Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները միայն Մոսկվայի նախաձեռնությունն են, պարզապես սուտ են, քանի որ Ռուսաստանը համաձայնեցնում է իր գործողությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների հետ, այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է հայկական հեռուստաալիքների հետ հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այս ձևաչափը՝ նախագահների մակարդակով ձևաչափը, շարունակություն կունենա և կարծում եմ, որ այստեղ երկու կարծիք չկա, և ինչ վերաբերվում է ռուսական ջանքերին, ապա բազմիցս, թե Միացյալ Նահանգներից, թե Ֆրանսիայից հնչել է, որ այդ ռուսական ջանքերը, Դմիտրի Մեդվեդևի ջանքերն ամբողջովին աջակցվում են իրենց կողմից»,- ասել է է. Նալբանդյանը:
«Դրա մասին անգամ հրապարակային հայտարարվեց Մեծ Ութնյակի շրջանակներում ընդունված Դովիլի հայտարարության մեջ: Անուղղակի ձևով, անգամ ուղղակի, ինչ-որ բաներ էին հնչում Ադրբեջանից, թե սա միայն ռուսական նախաձեռնություն է, և ռուսական առաջարկներ են և այլն: Դա բացարձակ սուտ է իհարկե, որովհետև Ռուսաստանի կողմից այս ջանքերը համաձայնեցվում էին նաև այլ երկու եռանախագահող երկրների հետ, և հենց այդ պատճառով էր, որ այդ մակարդակով՝ նախագահների մակարդակով, նախագահներ Օբամայի և Սարկոզիի մակարդակով Դովիլի հայտարարության մեջ նշվեց, որ այդ ջանքերը լիովին աջակցվում են»,- ավելացրել է արտգործնախարարը:
Նա նաև նշել, որ 2011 թ.Դովիլի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարբերակը, որը ներկայացված է եռանախագահների կողմից և գտնվում է բանակցությունների սեղանին 2011թ. մարտ ամսվա առաջարկներն են, և կոչ էր արվում դրա շուրջ համաձայնության գալ:
«Եվ պատճառը հայտնի է, թե ինչու համաձայնության չեկան: Որովհետև ադրբեջանական կողմը, ինչպես և եղել էր 2011 թ. մարտին Սոչիում, երբ տասից ավելի փոփոխություններ և նոր առաջարկներ էր բերել վերջին վայրկյանին, նույնն արեց Կազանում՝ հունիսին»,- ասել է Նալբանդյանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment