Monday, January 30, 2012

«The Huffington Post». Լեռնային Ղարաբաղ՝ կանաչ այգի

Panorama.am. 30-1-2012- Ամերիկյան հայտնի «The Huffington Post» ամսագիրը հրապարակել է հոդված «Լեռնային Ղարաբաղ, Սև այգի» խորագրով, որում նշվում է Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ հնարավոր այցելության մասին: Հոդվածի հեղինակը, ԼՂ տեսարանների պատկերավոր ֆոտոշարքով, խորհուրդ է տալիս արկածներ փնտրողներին որպես զբոսաշրջիկներ այցելել տարածաշրջան: «Եթե դուք փնտրում եք արկածային ճանապարհորդություն անհայտ տարածքով, ապա Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այն է, ինչ ձեզ պետք է: Երբ այցելեք Լեռնային Ղարաբաղ, որը հասանելի է միայն Հայաստանի տարածքով, անխտիր մնացեք վերջերս կառուցված «Արմենիա» հյուրանոցային համալիրում, որը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում: Օգտագործելով մայրաքաղաք Ստեփանակերտը որպես հիմք, սկսեք բացահայտել տարածաշրջանը: Ճաշակեք խորոված և այնուհետև գնալով տեղական շուկա՝ աշխատող մեծ կնոջը խնդրեք պատրաստել ձեզ համար 13 տեսակի կանաչեղենով Ժինգյալով հաց: Ստեփանակերտում նաև պետք է այցելել Զոհված զինվորների թանգարանը, որտեղ պատերի վրա ակոսված են 1990-1994 թթ. Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների լուսանկարները: Բացահայտելու համար գյուղական կյանքի առանձնահատկությունները, հետևեք հետիոտնի ճանապարհին, որը կտանի ձեզ դեպի ձնածածկ լեռները՝ լի դեղին և կարմիր ծաղկիներով: Եթե այցելության ժամանակ դուք մնաք տեղացու տանը, ապա չզարմանաք, եթե ձեզ առաջարկեն նախաճաշի հետ խմել թթի օղի: Խմեք այն մինչև վերջ», - նշվում է հոդվածում:

No comments: