Տարիներ շարունակ Մեծ Բրիտանիայում մարդիկ քննարկում էին, թե արդյոք թագուհին իր պայուսակում թղթադրամներ ունենո՞ւմ է, թե՞ ոչ:
Daily Mail-ը գրում է, որ այժմ այդ գաղտնիքը բացահայտված է: Պարզվում է, որ թագուհին, բացի իր շրթներկից և հայելուց, պայուսակում պահում է նաև 5 կամ 10 ֆունտ սթեռլինգ արժողությամբ թղթադրամ` կիրակի օրերին եկեղեցում հանգանակություն անելու նպատակով:
Բացահայտումն արել է թագավորական ընտանիքի կենսագիր Սելի Բեդել Սմիթը, ով թագուհու պայուսակի գաղտնիքները բացահայտել է իր նոր՝ Elizabeth the Queen: The Woman Behind The Throne գրքում:
The Lady ամսագրին տված հարցազրույցում Սմիթն ասել է, որ թագուհին իր պայուսակում հիմնականում ամենօրյա օգտագործման իրեր է պահում, ինչպես նաև՝ եկեղեցում հանգանակության համար նախատեսված թղթադրամ:
Monday, February 6, 2012
Մեծ Բրիտանիայի թագուհու պայուսակի գաղտնիքը բացահայտված է
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment