Monday, February 6, 2012

Սիրիայի դեմ ռազմական ներխուժումը կպայթեցնի ողջ տարածաշրջանը. Իրանի ԱԳՆ

Tert.am. 5-2-2012- Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեհին Լիբանանի «ալ-Մանար» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի դեմ օտարերկրյա ռազմական միջամտությունը տարածաշրջանային լայնածավալ ճգնաժամի կհանգեցնի: «Ես վստահ եմ, որ Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողություն կպայթեցնի ամբողջ տարածաշրջանը: Ռազմական միջամտությունը ոչ մի խնդիր չի կարգավորի, հատկապես այն պատճառով, որ սիրիական իրավիճակը զգալիորեն տարբերվում է լիբիականից: Սիրիան Իսրայելի դեմ պայքարում կարևոր դեր է խաղում», - ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը, ավելացնելով որ Սիրիան այժմ դրա համար է պատասխան տալիս:

No comments: