News.am. 2-2-2012- Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հայտարարել, թե իրեն բուժվելու համար արգելում են դուրս գալ Թուրքիայից, չնայած, որ հիվանդության պատճառով իր կյանքը վտանգի տակ է։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում հնարավոր չէ բուժել Դեմիրբաշին, ինչը հաստատել են Թուրքիայի բուժհաստատությունները՝ կոչ անելով բուժման համար մեկնել արտասահման։ Դեմիրբաշը թուրքական դատարանի կողմից 2009-ին կալանավորվել էր, սակայն հիվանդության պատճառով դատարանը ազատ էր արձակել՝ արգելելով նրան երկրից դուրս գալ։
Դեմիրբաշը դիմել է դատարանին՝ հիվանդության բուժման համար դուրս գալ երկրից, սակայն մերժում է ստացել։ Քուրդ քաղաքապետը նշել է, թե դատարանը իրեն մերժել է՝ պատճառաբանելով, թե փախուստի վտանգ կա։ «Սակայն կյանքի իրավունքն ավելի վեր է, քան փախուստի վտանգը»,-ասել է Դեմիրբաշը՝ շեշտելով, որ ապրելու իրավունքի խախտման համար դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Նշենք, որ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։
Սուրի քաղաքապետը նշել էր, որ իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի Թուրքիայում հայերենը, քրդերենը, ասորերենը եւ մյուս լեզուները զարգանան: «Մեր պատմության մեջ այդ ազգերի նկատմամբ ցավալի իրադարձություններ են կատարվել: Թուրքիան արդեն պետք է առեւերսվի իր պատմության հետ եւ այս ժողովուրդներից պետք է ներողություն խնդրի»,-ասել էր Սուրի քուրդ քաղաքապետը:
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment