Ռուսաստանը համարում է, որ Իրանի միջուկային հարցը պետք է քննարկվի ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլ «վեցյակի» շրջանակներում, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Հարկավոր է ավելի լրջորեն զբաղվել Իրան-«վեցյակ» և Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն-Իրան բանակցություններով»,- հայտարարել է նա` РИА Новости-ի կազմակերպած Մոսկվա-Նյու Յորք հեռուստակամրջի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը:
«Վեցյակը»` Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, 2003 թվականից ԱԷՄԳ-ի հետ ձգտում են դադարեցնել Իրանի` ուրանի հարստացման աշխատանքները, որոնք կարող են հանգեցնել միջուկային զենքի ստեղծմանը: Բանակցություններն ընդհատվեցին 2009-ին, երբ գործակալությունը Իրանին դատապարտեց ուրանի հարստացման երկրորդ գործարան կառուցելու համար: Իրանը հերքում է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները եւ վստահեցնում, որ իր միջուկային ծրագիրը ծառայելու է խաղաղ նպատակների:
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment