HayNews.am. 2-2-2012- 2007 թվականի ապրիլի 27-ին Թուրքիայի «էլեկտրոնային հեղաշրջման» կազմակերպիչները կարող են հրավիրվել դատարան, տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը:
Թուրքիայի դատախազությունն արդեն սկսել է գործի քննությունը: Գործի շրջանակներում նախատեսվում է 2006-2008 թթ-ին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթի հարցաքննությունը, ով էլ համարվում է : Հնարավոր են նաև այլ զինվորականների ներգրավվումը գործին:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Թուրքիայի Գլխավոր շտապի կայքէջում հայտնվել էր Թուրքիայի կառավարության դեմ սպառնալիք պարունակող գրություն, որով նշվում էր, թե երկիրը վտանգավոր կերպով գնում է իսլամացման:
Նշենք, որ ավելի վաղ թույլատրվել էր նաև քրեական պատասխանատվության ենթարկել 1980 թվականի արյունալի հեղաշրջման կազմակերպիչ, Թուրքիայի գլխավոր շտապի նախկին պետ և հանրապետության նախագահ Քենան Էվրենին, ով վերջինս 3 տասնամյակում իր իսկ կողմից ընդունված սահմանադրությամբ անձեռնմխելի էր համարվում:
Պետք է շեշտել նաև, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ արդեն մի քանի տարի ամեն կերպ փորձում է փոքրացնել զինվորականների դերը Թուրքիայի քաղաքական կյանքում:
Այդ պատճառով էլ հաճախ բարձրաստիճան զինվորականները, որոնք մինչ այս գրեթե բացարձակապես անձեռնխելի էին, պարբերաբար կանչվում են դատարաններ և նրանց նկատմամբ հետաքննություններ են իրականացվում:
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment