Tert.am. 2-2-2012- Մոնրեալի Մըքգիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի աշխատակից Աբրահամ Նիզիբլյանը ամերիկյան The Washington Times-ի իր հոդվածում գրում է. «Անցած ամսում Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հանդիպել էին քննարկելու երկրների միջև համագործակցության ոլորտները: Հանդիպումը տեղի ունեցավ Նախիջևանում, որտեղ ադրբեջանական զորքերը 2005-ից սկսած հայկական հազարավոր գերեզմաններ ոչնչացնելով փորձում էին վերացնել հայկական բազմադարյա համայնքի վերջին նշույլները:
Զուգահեռ, Ադրբեջանն աշխատում է իրանական պետական Naftrian Intertrade ընկերության հետ, կասպյան Շահ-Դենիզ գազի հանքավայրի շահագործման հարցում: Սա անշուշտ, դուր չի գալիս վաշիգտոնյան պաշտոնյաներին, որոնք ձգտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնել նրա միջուկային ջանքերի համար»:
Հոդվածագրի կարծիքով, սպառնալիքը, որից միջազգային հանրությունը պետք է մտահոգվի, Ադրբեջանից առկա սպառնալիքն է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարից 18 տարի հետո էլ Բաքուն ընդդիմանում է Ղարաբաղի մասնակցությանը Մինսկի խմբի բանակցություններին՝ հակամարտության կայուն կարգավորման համար: Ավելին, նախագահ Իլհամ Ալիևի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար արձանագրվող՝ հրադադարի խախտումների լուծման շարունակական սպառնալիքները հետագայում միայն կարող են ապակայունացնել իրավիճակը:
«Վերջին երկու տասմանյակներում Լեռնային Ղարաբաղն իր սահմաններում ստեղծել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների ունիվերսալ արժեքներ, կանգնած լինելով բռնապետական ու ագրեսիվ հարևանի կողքին:
Եթե Ադրբեջանը ցանկանում է չլինել սպառնալիքների թիրախ, ապա պետք է հետևի Ղարաբաղի օրինակին», եզրափակում է Նիզիբլյանը:
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment