Thursday, February 2, 2012

Թուրքիա մի՛ գնացեք

HayNews.am. 2-2-2012- Թուրքիան փոփոխություններ է կատարել «Թուրքիայում օտարերկացի զբոսաշրջիկների և օտար պետությունների քաղաքացիների մնալու» մասին օրենքով եւ հիմա այս երկրում առանց աշխատանքային վիզայի կարելի է մնալ միայն 90 օր նախկին 180-ի փոխարեն: 90 օրվանից ավել մնալու ցանկություն ունեցողները պետք է աշխատանքային վիզա ստանալու համար դիմեն պատկան կառույցներին: Ով նման վիզա չունեցավ` կարտաքսվի: Ըստ Թուրքիայի իշխանությունների, այստեղ աշխատելու գալիս են հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից, Չինաստանից, իսկ ընդհանրապես 127 երկրից: Միայն անցած տարի ապօրինի աշխատելու համար Թուրքիայի արտաքսվել է ավելի քան 3000 մարդ: Թուրքերը պնդում են, որ ամենաշատ անլեգալ աշխատողները եղել են Վրաստանից, հետո` Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից: Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ աղմուկի եւ քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահն ու վարչապետը մի քանի անգամ հայտարարեցին, որ այստեղ անլեգալ աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը մի քանի տասնյակ հազար է:

No comments: