Tert.am. 6-2-2012- ԱՄՆ նախագահա Բարաք Օբաման հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել Իրանին հարվածելու հարցով:
«Չեմ կարծում, որ Իսրայելն արդեն որոշել է ինչպես վարվել: Կարծում եմ, նրանք մեզ նման հավատում են, որ Իրանը պետք է իր միջուկային ծրագրում որևէ քայլ կատարի», - ասել է Օբաման, NBC-ին տված հարցազրույցում, հավելելով, որ իրանական հարցով Վաշինգտոնն ու Թել-Ավիվը համակարգված են աշխատելու:
«Մտադիր ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի թույլ չտանք Թեհրանին միջուկային զենք ստեղծել, քանի որ այդ դեպքում տարածաշրջանում սպառազինությունների, միջուկային սպառազինությունների մրցավազք է սկսվելու», - ասել է Օբաման:
Օրերս ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Լենո Պանետտան հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը Իսրայելը կարող է սկսել արդեն գարնանը:
Monday, February 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment