Thursday, February 2, 2012

Սարկոզին վճռական է. նա նոր օրինագիծ կներկայացնի, եթե չեղյալ համարվի ներկա օրինագիծը

News.am. 1-2-2012- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, թե Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը եթե չեղյալ համարվի Սահմանադրական խորհրդի կողմից, նա անմիջապես նոր օրինագիծ է ներկայացնելու։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական AFP-ն՝ վկայակոչելով ֆրանսիացի նախարարի խոսքը, ով նշել է, թե նախարարների խորհրդի ժամանակ Սարկոզին հայտնել է, թե օրինագծի չեղյալ համարվելու դեպքում, նա անմիջապես նորն է ներկայացնելու։ Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի 72 անդամի ստորագրությամբ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու դիմումը հունվարի 31-ին ընդունվել է Սահմանադրական խորհրդի կողմից։

No comments: