Panorama.am. 23-3-2012- Իրանական «թաբնաք.իռ» կայքն անդրադարձել է հայազգի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կենսագրությանը:
Հոդվածում նախ անդրադարձ է կատարվում Գևորգ Վարդանյանի` 1943թ. Իրանում ծավալած գործունեությունը, մանրամասն ներկայացվում է վերջինիս կենսագրության հիշարժան դրվագները:
Խոսելով Գևորգ Վարդանյանի` վերջին տարիներին ծավալած գործունեության մասին` հոդվածագիրը նշում է, որ հայազգի հետախույզը կապված է եղել նաև Հայաստանի հետ և իր արժեքավոր խորհուրդներով հաճախ է կիսվել Հայաստանի պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 10-ին 87 տարեկան հասակում վախճանվեց հայազգի լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանը:
Saturday, March 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment