Tert.am. 23-3-2012- Իտալիայի Րիետի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթղթին, որն օրակարգ էր մտցրել քաղաքային խորհրդի նախագահ Ջաննի Տուրինան։
Փաստաթուղթը Քաղաքային խորհրդի օրակարգ մտցնելու հարցում է մեծ դեր ունեցել Րիետիում բնակվող հայազգի ակտիվիստ Մետաքսյա Վանոյանը, ում համար կարևորագույն նպատակ է Հայոց ցեղասպանության անվերապահ ճանաչման միջոցով պատմանական ճշմարտության և արդարության հաստատումը։
Փաստաթուղթն ստորագրվել է սույն թվականի մարտի 20-ին։
Րիետին դռնբաց է ընդունել և սատարել Վանոյանի ձեռնարկած և իրականացրած հասարակական-մշակութային բնույթի բազմաթիվ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի մշակութային եւ պատմական կերպարի գովազդմանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ հանրության իրազեկության բարձրացմանը, հատկապես երիտասարդ սերունդների շրջանակներում:
Saturday, March 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment