Tert.am. 18-3-2012- Իրանում Ադրբեջանի դեսպանը Ջավանշիր Ախուդովը կանչվել է արտգործնախարարություն` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության պնդումների կապակցությամբ, թե Իրանի կողմից Ադրբեջան ուղարկված 22 հոգանոց լրտեսական խումբ է բացահայտվել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարը պաշտոնապես հերքել է ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքները:
Իրանական կողմը նաև նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են 10 օր առաջ երկու երկրների արտգործնախարարների, ինչպես նաև անցյալ շաբաթ երկրների պաշտպանության նախարարների միջև կնքված համաձայնագրերին:
Նաև ասվել է, որ «սիոնիստական կազմակերպությունները փորձում են նման մեղադրանքներ առաջ քաշել Իրանի դեմ` նաև այլ երկրներում»:
Ադրբեջանցի դեսպանն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է մեծացնել համագործակցությունը Իրանի հետ, իսկ միջադեպի առնչությամբ ինքը կառավարությանը կփոխանցի Թեհրանի տեսակետը:
Monday, March 19, 2012
Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment