Saturday, March 24, 2012

ԵՄ-ն շարունակում է Իրանի վրա ճնշումները, սակայն առաջարկում է նոր բանակցություններ

Tert.am. 23-3-20125- Եվրոպական միությունը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն միևնույն ժամանակ Թեհրանին կրկին հրավիրում է բանակությունների, այս մասին ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպման ավարտին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «Մենք, Իրանի հետ հարաբերություններում շարունակում ենք հավատարիմ մնալ երկկողմ մոտեցման սկզբունքին: Մենք կշարունակենք պատժամիջոցներով ճնշումներ գործադրել և միաժամանակ նրանց ուղիղ երկխոսության ենք հրավիրում»,- նշել է Էշթոնը: ԵՄ արտգործնախարարներն այսօր Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն են ընդունել: Ներկայիս փաթեթը նախատեսում է ԵՄ «սև ցուցակում» ներառել Իրանցի ևս 18 պաշտոնյա։ Ցուցակում արդեն ներառված են 61 պաշտոնյաներ: Բացի այդ, ԵՄ կարգելի ինտերնետ և էլեկտրոնային կապի վերահսկման, հեռախոսների գաղտնալսման և ծրագրային ապահովման տեխնիկա արտահանել Իրան: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մարտ 24-ից։

No comments: