Panorama.am. 3-4-2012- «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին անմիջապես հետևեց հայկական պատվիրակության արձագանք-ելույթները, որում խստորեն քննադատվեցին այդ երկրի նախագահի կողմից հայկական կողմի հասցեին ուղղված ոչ կոռեկտ հայտարարությունները»,- այս մասին Panorama.am-ին Բաքվից փոխանցեց «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ «Եվրանեսթ»-ի ԽՎ լիագումար նիստում ելույթով հանդես էր եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով մասնավորապես, Հայաստանի հասցեին ավանդական հնչեցվող քննադատությունների հետ մեկտեղ հայերին անվանել էր ֆաշիստներ:
Պատգամավորը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակության անդամները «Եվրանեսթ»-ի ամբիոնից խիստ քննադատության են ենթարկել Ադրբեջանի նախագահի նման պահվածքը, շեշտել, որ նման հռետորաբանությունը խիստ դատապարտելի է:
«Ադրբեջանական պատվիրակությունը, ով ոչ վաղ անցյալում եղել էր Երևանում և հանդիպել ՀՀ նախագահին, այդպիսի վերաբերմունքի չէր արժանացել: Ադրբեջանն իր պատմությամբ և քայլերով շատ խոցելի է և մեր նախագահը կարող էր Ադրբեջանին որոշ հիշեցումներ անել, սակայն մեր քաղաքական մշակույթը դա թույլ չէր տա:
ՀՀ նախագահն իր պահվածքով ապացուցեց, իսկ Ալիևն իր պահվածքով փաստեց, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իր արժեհամակարգով, քաղաքական մշակույթով «10 քայլ» առաջ է Ադրբեջանից: Այդ ամենը շատ պարզ տեսան ու հասկացան նաև մեր եվրոպացի գործընկերները»,- հավելեց Հ. Սահակյանը:
Wednesday, April 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment