Wednesday, April 4, 2012

Իրանցի պատգամավորը քննադատելով Թուրքիային` ԱԳՆ-ին հորդորել է Անկարայի հետ հարաբերություններում ավելի ուշադիր լինել

Panorama.am. 3-4-2012- Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում պետք է ավելի ուշադիր լինի: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոսթաֆա Քոաքաբիանը: Իրանցի խորհրդարանականն իր խոսքում քննադատության է ենթարկել Թուրքիայի կառավարությանը` նշելով, որ Էրդողանի` Իրան կատարած այցից հետո Անկարան որոշում է կայացրել 20 տոկոսով նվազեցնել իրանական նավթի ներկրումը: Հիշեցնենք, որ երեկ Իրանի Քաղաքական համակարգի նպատակահարմարությունը կողմնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային էր քննատել Անկարայի քաղաքականությունը, նշելով, որ Թուրքիան հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին:

No comments: