տարելիցի նախօրեին ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ավանդույթի համաձայն, հանդիպեց լրագրողներին, ներկայացրեց կատարված ու կատարվելիք աշխատանքները: Դեմոյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահի կողմից ձևավորվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, այն գումարել է իր անդրանիկ նիստը, շուտով կլինի երկրորդը: «Այս տարի հիմնականում շեշտը դրել ենք շարժական ցուցադրությունների մշակման, պատրաստման, դրանք տարբեր երկրներում ցուցադրման վրա»,-ասաց ինստիտուտի տնօրենը: Վաղը ՀՀ նախագահին ներկայացվելու է նաև թանգարանի նոր մասնաշենքերի նախագիծը: Դրանց կառուցման համար ֆինանսական միջոցներ արդեն կան, շինարարությունը կսկսվի այս տարվա մայիսին, նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն երկու տարի անց` 2014-ին: «2015 թ. խորհրդանշական սահմանագիծ է, դրանով ոչինչ չի սահմանափակվում: 2015 թ. անշուշտ կլինեն բացառիկ միջոցառումներ, բայց ես կասկած չունեմ, որ այդ թվականը զուտ սիմվոլիկ է, և չկա մի փաստաթուղթ, որը սահմանփակում է մեր հնարավորությունները դրանից հետո: Մեր հիմնական նպատակն է բարձրաձայնել և պայքարել նաև ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ: Մենք պետք է ընդհանուր ռազմավարություն մշակենք, և ցեղասպանության թեման հասցնենք աշխարհի բոլոր մարդկանց»,-ասաց Հայկ Դեմոյանը: Ասուլիսին ներկա էին նաև «Արդյոք եղել է Հայոց Ցեղասպանությունը» գրքի հեղինակը Ջեֆրի Ռոբերտսոնը և նորվեգացի միսիոներուհի Բորդիլ Կատարինե Բյորնի թոռը` Յուսսի Բյորնը, ով տեղեկություններ է հաղորդել բոլորովին վերջերս պատահաբար հայտնաբերված Բոդիլ Բյորնի կորած համարվող և 1915 թ. Մուշում տեղի ունեցած կոտորածները նկարագրող ձեռագիր հուշագրության մասին: Նշենք, որ այս տարի ՀՑԹ կողմից թողարկվել է «Ֆրիտյոֆ Նանսեն»-ի անունը կրող մեդալների 100 օրինակ, որոնցից առաջիները Հ. Դեմոյանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած առավել մեծ ներդրման համար նվիրեց Ջ.Ռոբերտսոնին, Յ. Բյորնին և ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ով թանգարաին պարբերաբար աջակցություն է ցուցաբերել հրատարակությունենրի հարցում, իսկ այսօր բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ցուցահանդեսին նվիրաբերել է արժեքավոր վկայությունների շարք:
Tuesday, April 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment