Saturday, April 7, 2012

Թուրքական բանտերում պահվում է 30-ից ավել քուրդ քաղաքապետ

HayNews.am. 6-4-2012- Թուրքիայում կալանքի տակ է պահվում երեսունից ավել քուրդ քաղաքապետ, փոխանցում է քրդական «Եփրատ» («Ֆըրաթ») գործակալությունը: Այսօր կալանավորվել է Քարլըօվայի քաղաքապետ Ֆերիթ Չելիքը, ով թվով 31-րդ քուրդ քաղաքապետն է ճաղերի հետևում: Քրդական աղբյուրը մեկ առ մեկ բերում է բոլոր այն քաղաքապետերի անունները, որոնք այժմ թուրքական բանտերում են: Կալանավորների մեջ հատկապես մեծ թիվ են կազմում Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների քաղաքների ղեկավարները: Նրանց զգալի մասին մեղադրում են «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեջ: Նշենք, որ Թուրքիան աշխարհում առաջինն է ձերբակալված լրագրողների թվով: Թուրքերն այդ ցուցանիշով գերազանցում են Իրանին և Չինաստանին:

No comments: