Ապրիլի 5-ին, Ավագ Հինգշաբթի օրը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սիփան աբեղա Գրիգորյանը:
Կեսօրից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի արարողությունը:
Սուրբգրային ընթերցումներից ու գեղեցկահյուս շարականներից հետո Վեհափառ Հայրապետն ընթերցեց Հովհաննես Պլուզ վարդապետի ՙՍիրո մասին՚ խրատը, ապա խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված ջուրը և յուղը: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակով ծունկի գալով, լվաց և յուղով օծեց տասներկու հոգևորականների և ճեմարանականների ոտքերը:
Արարողության ավարտին օրհնված յուղը բաժանվեց ներկա հավատավոր ուխտավորներին:
Saturday, April 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment