Այդ մասին այսօր` ապրիլի 26-ին, Եղեգնաձորում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրողների հետ հանդիպմանը: Վերջինս ներողություն է խնդրել «ընտրողների համար մուրաբա չբերելու համար»: «Բերողները շատ կլինեն, եւ այդ փողը նրանք գողացել են ժողովրդից: «Դա բյուջեի փողն է: Մեր բյուջեն երկուս ու կես միլիարդ է, իսկ հինգ միլիարդ ամեն տարի գողացվում է ձեզանից: Եթե չգողանային, բյուջեն կլիներ յոթ ու կես միլիարդ դոլար»,- ասել է առաջին նախագահը։ Տեր-Պետրոսյանը նշել է, թե որեւէ տարբերություն չկա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմերի միջեւ: «Սկսած 1921 թվականից, Մյասնիկյանից սկսած Հայաստանի ոչ մի ղեկավար չի կրակել հայ ժողովրդի վրա։ Սեփական ժողովրդի վրա առաջին անգամ կրակել է Ռոբերտ Քոչարյանը»,- նշել է առաջին նախագահը` հավելելով, որ պետք չէ հավատալ իշխանություններին: «Ինչ փաստարկ պիտի բերի իշխանությունը, որ ասի՝ հավատացեք մեզ, այսուհետ ավելի լավ կլինի. Փոփոխություննն այն է լինելու, որ եթե մինչև հիմա հինգ միլիարդ են գողանում, այսուհետ ավելի շատ են գողանալու»,- նշել է առաջին նախագահը` ազդարարելով, որ գործող իշխանությւոնների օրոք` 14 տարում երկիրը լքել է շուրջ մեկ միլիոն մարդ: «Տվեք իշխանությունը Հանրապետականին և Սերժին և հաջորդ տաս-տասնչորս տարիներին Հայաստանի ժողովուրդը կպակասի ևս մեկ միլիոնով»,-ասել է Տեր-Պետրոսյանը` կոչ անելով ձայն տալ միայն Հայ ազգային կոնգրեսին:
Friday, April 27, 2012
Լեւոն Տեր-Պետրոսյան. Բյուջեից 5 միլիարդ է գողացվում
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment