Friday, April 27, 2012

Իսրայելի նոր կապերը Ադրբեջանի հետ անհանգստացնում է հարևան Իրանին

Panorama.am. 26-4-2012- «Իսրայելի նոր կապերը Ադրբեջանի հետ անհանգստացնում է հարևան Իրանին: Այս մասին տեղեկացնում է «kansascity.com» պարբերականը: Իսրայելը սպառնում է Իրանին` հայտարարելով, որ նրա միջուկային ծրագրի պատճառով ռազմական գործողություններ կսկսի վերջինիս դեմ: «Foreign Policy» ամսագրում տպագրված զեկույցի համաձայն, Իսրայելը Ադրբեջանի հյուսիսում գտնվող օդնավակայան մուտքի արտոնագիր է ձեռք բերել, որն էլ կարող է օգտագործվել՝ Իրանի դեմ հարձակման համար: Սակայն Ադրբեջանի և Իսրայելի պաշտոնյանները հերքել են այդ լուրը: Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները գնալով էլ ավելի են վատթարանում»,-նշված է հոդվածում: Ադրբեջանցի փորձագետ Ռովսհան Իբրահիմովը, անդրադառնալով Իսրայելի ԱԳ նախարար Լիբերմանի Ադրբեջան կատարած այցին, նշել է, որ դա Ադրբեջանի միջոցով Իրանին սպառնալու միջոց է: «Լիբերմանի՝ Ադրբեջան կատարած այցը Իրան-Իսրայել հարաբերությունների վատթարացման արդյունք է: Իսրայելը փորձում է Թեհրանին ցույց տալ, որ նա կարող է ցանակացած ժամանակ հարձակվել Իրանի վրա և այս ուղղությամբ հատուկ քայլեր է ձեռնարկում՝ իր դաշնակիցների աջակցությունը ստանալու համար»,-նշել է Իբրահիմովը:

No comments: