Monday, April 30, 2012

Բոլոր ակտիվիստներն այժմ ազատության մեջ են. Փաստաբան Կիվիրյան

Ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված ակտիվիստները բոլորն էլ այժմ ազատ են
արձակվել: Այդ մասին panorama.am-ին տեղեկացրեց ակտիվիստների փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: Նա փոխանցեց, որ բոլորն այժմ ազատության մեջ են և ասաց, որ այս պահին այլ տեղեկություններ չի կարող փոխանցել: Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Մաշտոցի պուրակում ոստիկանների և բնապահպան ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի հետևրանքով ակտիվիստներից մի քանիսը վնասվածքներ էին ստացել, իսկ 7-ն էլ բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանությունն առայժմ հիմնավորումներ չի ներկայացրել:

No comments: