Saturday, April 7, 2012

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. Լավրով

Tert.am. 6-4-2012- Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ է. այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: «Ցանկանում եմ հստակ և միանշանակորեն հաստատել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու մեր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Մեր դիրքորոշումը հիմնվում է առանցքային մոտեցումների վրա, որոնք մշակվել են համանախագահների կողմից», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

No comments: