Tuesday, April 10, 2012

Իրանի հարցով բանակցությունների վերսկսման լուրերը իջեցրել են նավթի գները

1in.am. 10-4-2012- Աշխարհում նավթի գները երեկ շարունակել են իջնել: Փորձագետների կարծիքով` դա տեղի է ունենում Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների վերսկսման լուրերի ֆոնին: Հիշեցնենք, որ նախօրեին Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնն ասել էր, որ Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները վերսկսվելու են Ստամբուլում` ապրիլի 14-ին: Brent Crude Oil մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսային գները Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում կազմել են 122,67 դոլար/բարել, ինչը 0,76 դոլարով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից: Նյու Յորքի New York Merchantile Exchange էլեկտրոնային բորսայում Light Sweet Crude Oil մակնիշի նավթի գները իջել են 0,85 դոլարով` կազմելով 102,46 դոլար/բարել:

No comments: