Tuesday, April 10, 2012

Իրանը համաձայն է առանց նախապայմանների «վեցյակի» հետ բանակցություններ վարել Ստամբուլում

Իրանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ապրիլի 14-ին «վեցյակի» հետ Ստամբուլում բանակցություններ վարելու կապակցությամբ: Այդուհանդերձ, նրանք նախազգուշացրել են, որ հետագա խորհրդակցությունները կշարունակվեն Բաղդադում: Նրանց տեղեկություններով, հետագա խորհրդակցությունների անցկացման ժամկետները կողմերը կքննարկեն Ստամբուլում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ բանակցությունների համար անհրաժեշտ է, որ ոչ մի կողմը նախապայմաններ չառաջադրի:

No comments: