Tuesday, April 10, 2012

Էգեմեն Բաղըշը Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահին ասացվածքով է պատասխանել

News.am. 9-4-2012- Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը արձագանքել է Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հայտարարությանը, թե Սլովակիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը ժխտող ցանկացած թուրք պաշտոնյա անմիջապես կդատապարտվի մինչեւ 5 տարի ազատազրկման։ Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Էգեմեն Բաղըշը Սլովակիայի ԳԴ նախագահի հայտարարությունը քաղաքական է որակել՝ նշելով, թե սլովակներն ունեն մի ասացվածք՝ ստի ոտքերը կարճ են լինում։ Բաղըշը պնդել է, թե ըստ այդ ասացվածքի, պատմության «ստերով» զբաղվողները կխոնարհվեն պատմության դառը իրականության առաջ։ Նշենք, որ ԳԴ նախագահ Շտեֆան Հարաբինը հայտարարել է, որ խիստ կարեւորում է Սլովակիայի կառավարության ու խորհրդարանի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի» գոյությունը եւ կրկին վերահաստատել, որ ցանկացած կարգի թուրք պաշտոնյա, ինչպես եւ ցանկացած այլ անձ, եթե համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստը, անմիջապես մինչեւ 5 տարվա ազատազրկման կարժանանա:

No comments: