Tuesday, April 24, 2012

ԵՄ-ն մտահոգում է Թուրքիայում ձերբակալված լրագրողների թիվը

Tert.am. 23-4-2012- Եվրամիությունը մտահոգված է Թուրքիայում ձերբակալված լրագրողների թվի աճով:
Համաձայն հրապարակած տվյալների` Թուրքիայում ավելի քան 90 լրագրող այս պահին բանտում է գտնվում: Հայտարարության մեջ ասվում է, որ Միությունը կիսում է դատական բարեփոխումներ կատարելու պահանջը` հատկապես հակաահաբեկչական օրենսդրության և քրեական օրենսգրքի մեջ: «Մենք ողջունում ենք մի քանի լրագրողների ազատ արձակումը, բայց հիշեցնում, որ նրանց դատական հետապնդումը դեռևս շարունակվում է: Մենք ափսոսում ենք, որ դատարանները սովորաբար մինչ դատավարությունն ամբաստանյալներին ազատ չեն արձակում»,- ասված է փաստաթղթում: ԵՄ-ն կրկնել է, որ խստորեն դատապարտում է ահաբեկչությունը և շարունակում է սատարել Թուրքիայի ջանքերին` պայքարելու դրա դեմ: «Այնուհանդերձ, դա չպետք է մամուլի ազատությունն ու ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակման համար հիմք դառնա»:

No comments: