Monday, April 23, 2012

ԱՄՆ-ն Իսրայելում աննախադեպ քանակի սպառազինություն է կուտակում

Tert.am. 23-4-2012- ԱՄՆ կոնգրեսի տեղեկություններով, ամերիկյան բանակը կտրուկ ավելացրել է
Իսրայելի տարածքում պահվող զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի քանակը, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները: Սպառազինության ռազմավարական պաշարի ստեղծման համաձայնագիրը Իսրայելի և ԱՄՆ-ի միջև կնքվել է 1980-ական թվականներին, սակայն պայմանագրի համաձայն Իսրայելում կարելի էր պահել միայն 100 մլն դոլարի զենք: Վերջին շրջանում, ԱՄՆ ռազմավարական պահուստի ծավալը աննախադեպ ավելացվել է, և ներկայում` Իսրայելում 800 մլն ԱՄՆ դոլարի զենք է պահվում: Չնայած որ այդ սպառազինությունը ԱՄՆ-ի պահուստն է, սակայն Իսրայելը ևս, անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել այն: ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել, որով փոփոխվել է Իսրայելում պահվող սպառազինության 100 մլն դոլարի շեմը, ներկայում Իսրայելի տարածքում կարելի է պահեստավորել 1.12 մլրդ դոլարի ամերիկյան զենք:

No comments: