Monday, April 30, 2012

Հրանտ Մարգարյան. "Ձեր ընտրությունը Դաշնակցության և մնացածի միջեւ է"

Report.am. 29-4-2012- "Քվեն զենք է: Եթե այն ճիշտ չօգտագործենք, կուղղվի մեր դեմ",- երեկ երեկոյան Վանաձորում ՀՅԴ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ''Քվեի զենքը ցնցումներ չի ենթադրում, արյունահեղություն չի ենթադրում, քվեի զենքը միայն առաջադիմություն է ենթադրում: Ուրեմն եկեք ճիշտ օգտագործենք այդ զենքը'',- ասել է Մարգարյանը։ "Ժողովրդի համար դժվար է կողմնորոշվել, քանի որ բոլոր քաղաքական կուսակցությունները նույն բանն են ասում, սակայն 'ՀՅԴ-ն բոլոր չէ։ 'Մի կողմում ՀՅԴ-ն է՝ իր հստակ ծրագրով, մյուս կողմում՝ մնացած բոլորը: Ասածիս մեջ չափազանցություն չկա: Ձեր ընտրությունը Դաշնակցության և մնացածի միջեւ է: Եթե մեր օգտին չքվեարկեք, ոչինչ չի փոխվի ձեր կյանքում'',-ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

No comments: