Tuesday, April 24, 2012

Իսրայելի արտգործնախարարը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է նաև Իրանի հարցը

Tert.am. 23-4-2012- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը պաշտոնական այցով
Ադրբեջանում է, նա հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Ի. Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: «Ադրբեջանի և Իսրայելի միջև հնարավորինս լավ հարաբերություններ են ձևավորվել: Մենք էֆեկտիվ, համատեղ վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենք», - ըստ ԱՊԱ գործակալության` հայտարարել է Լիբերմանը: Իսրայելի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և ավելի են զարգանում: «Երկու երկրների միջև առևտրային շրջանառության ծավալը հասել է 4 մլրդ ԱՄՆ դոլարի: Ես հանդիպումներ եմ ունեցել նախագահ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի հետ: Մենք քննարկել ենք միջազգային քաղաքականության ողջ սպեկտրը, տարածաշրջանային հարցերը, ինչպես նաև Իրանի հարցը», - հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը:

No comments: