Tuesday, April 10, 2012

Թուրքիան Սիրիայի հարցով «ճգնաժամային սցենար» է մշակել

«Լրագիր» 9-4-2012- Թուրքիայի կառավարությունը ԱԳՆ եւ Գլխավոր շտաբի հետ «ճգնաժամային սցենար» է մշակել սիրիական ճգնաժամի կարգավորման Անանի նախագծի ձախողման դեպքի համար, գրում է թուրքական «Միլիյեթ» թերթը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան աղբյուրին: Սցենարը նախատեսում է «անվտանգ շրջանների» ստեղծում թուրք-սիրական սահմանի երկարությամբ, որոնց անվտանգությունը պետք է ապահովեն թուրքական բանակի ստորաբաժանումները: Աղբյուրների տվյալներով, նման նախագիծը կարող է իրականացվել, եթե Սիրիայի կառավարական զորքերը լայնածավալ գործողություններ սկսեն սահմանակից Հալեպի շրջանում: Անկարան պատրաստ է նաեւ դիմել ՄԱԿ եւ տարբեր պետությունների աջակցությանը: Հիշեցնենք, որ «Անանի նախագիծը» նախատեսում է զինված գործողությունների անհապաղ դադարեցում, մարդասիրական օգնության հասանելիության ապահովում եւ քաղաքական երկխոսության սկսում:

No comments: