պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Կարելի է ասել, որ Ադրբեջանը հասել է իր զարգացման ճանապարհին ընկած նպատակներին: Միևնույն ժամանակ, առկա են խնդիրներ, որոնց լուծումը կարևոր է: Ադբեջանական պետության ու ժողովրդի ամենացավալի խնդիրը շարունակում է մնալ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը: Այդ հակամարտությունն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար: Երկար տարիներ այդ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Դրանում համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Սակայն հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հակամարտությունը դեռ մնում է չլուծված: Այդ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով՝ միջազգային սկզբունքների հիման վրա»:
Wednesday, April 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment