Thursday, April 26, 2012

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պատրաստ կլինի այս տարի

Tert.am. 25-4-2012- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի այս տարի.
տեղեկացրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար Արիֆ Ասկերովը: Նա տեղեկացրել է, որ աշխատանքներն այս պահին ընթանում են Վրաստանում և Թուրքիայում: Այս տարեվերջին կգործարկվի առաջին աշխատանքային գնացքը, իսկ երկաթուղին ամբողջ ծավալով կգործի մյուս տարվա սկզբից: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, ծրագրի իրականացման վրա 850 մլն դոլար է ծախսվել: Վրաստանի տարածքում երկաթգծի կառուցման աշխատանքները նույնպես իրականացվել են Ադրբեջանի տրամադրած ֆինանսական միջոցներով: Բաքու-Թբիլիսի-Ախլքալաք-Կարս երկաթուղու կառուցման միջպետական համաձայնագիրը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքվել էր 2007 թվականին փետրվարի 7-ին:

No comments: