իրավունքները և ներքին քաղաքական իրավիճակը Ադրբեջանում՝ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին» վերաբերյալ զեկույցը: Այն ներկայացնում ենք որոշ կրճատումներով. «Ադրբեջանը մի պետություն է, որտեղ գոյություն ունի բռնատիրական վարչակազմ, և որը չի համապատասխանում ժողովրդավարության նորմերին և օրենքներին: Ընտրական դիտորդական առաքելությունները, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, զեկուցել են, որ վերջին նախագահական և խորհրդարանական ընտրություների ընթացքում լայնածավալ խախտումներ և կեղծիքներ են գրանցվել: Ադրբեջանի վարչակազմը կանոնավոր կերպով ոտնահարում է մարդու իրավունքները: Ընդդիմադիր կուսակցությունները և քննադատական հոդվածներ տպագրող լրագրողները կտտանքների, վատ վերաբերմունքի և կամայական ձերբակալումների թիրախ են դարձել: Ըստ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության, Ադրբեջանում 16 քաղբանտարկյալներ կան: Ըստ «Լրագրողներն առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության, մամուլի ազատության ինդեքսով, Ադրբեջանը աշխարհի 178 պետությունների շարքում գրավել է 152-րդ տեղը: «WikiLeaks» կայքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը համեմատել էր մաֆիայի հետ: «Transparency» միջազգային կազմակերպության՝ կաշառակերության ինդեքսով, Ադրբեջանը 183 պետությունների շարքում գրավել է 143-րդ տեղը: «Amnesty International», «Human Rights Watch», «Reporters Without Borders» միջազգային կազմակերպությունները բացահայտ կերպով քննադատել են Ադրբեջանի վարչակազմը, նշելով, որ նա կանոնավոր կերպով խախտում է մարդու իրավունքները: Մինչ այժմ, Ադրբեջանը դեռ չի կատարել 46 դատավճիռներ, որոնք կայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի խախտումների վերաբերյալ: Դատավճիռների մեծ մասը վերաբերվում են մամուլի և խոսքի ազատությանը: Գերմանիայի Դաշնային կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Մարկուս Լունինգն այցելել էր Ադրբեջան և քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մի շարք թերություններ արձանագրել: Ինչքանով, որ Դաշնային կառավարությունն է տեղյակ, Ադրբեջանում ներկա պահին մամուլի 5 ներկայացուցիչներ ձերբակալված են. «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալը, «Խուրալ» թերթի լրագրող Այդին Ջանիևը, «Islamazeri.az» կայքի խմբագիր Ռամին Բայրամովը, «Սահար» հեռուստաալիքի լրագրող Անար Բայրամլին և իր վարորդ Ռամին Դադաշովը: «Երգ հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նպատակն է՝ այնպես անել, որ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին, միջազգային ուշադրություն սևեռվի Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառի վրա: Դաշնային կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Բունդեսթագի անդամ, ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆեր Շտրասերի Ադրբեջան կատարվելիք այցի վերաբերյալ շարունակական մերժումները: ԵՄ շրջանակներում ճնշում է գործադրվում Ադբեջանի վրա, որպեսզի վերջինս համագործակցի ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցողի հետ: Ըստ Գերմանիայի Դաշնային կառավարության տվյալների, Ադրբեջանում շատ են կաշառակերության դեպքերը: Մինչև հիմա, կառավարության ջանքերը՝ պայքարել կաշառակերության դեմ, շատ քիչ արդյունք են գրանցել»,- նշված է զեկույցում: Դաշնային կառավարությունն ընդգծելով Գերմանիայի՝ ԵԱՀԿ անդամ լինելու փաստը, կոչ է արել՝ ԼՂ հիմնախնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, միաժամանակ նշել է, որ Գերմանիան աջակցում է կողմերին՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment