արդեն թվով երրորդ ձերբակալությունների ալիքն է անցկացնում, հաղորդում է NEWSru պարբերականը: Այդ հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվել էր երկրի նորագույն պատմության մեջ առաջին իսլամիստը` վարչապետի պաշտոն զբաղեցրած Էրբաքան Նեջեմեթինը: Թուրքիայի դատախազությունը 13 մարդու ձերբակալություն է արտոնել, ովքեր կասկածվում են ռազմական հեղաշրջմանը մասնակցելու մեջ: Ավելի վաղ ձերբակալվել էին «Փետրվարի 28-ի գործ» անվանումով հայտնի հեղաշրջման մասնակիցները: Նրանց շարքում, Թուրքիայի բանակի ԳՇ-ի հրամանատարի նախկին տեղակալ, բանակի գեներալ Չևիկ Բիրը, ինչպես նաև գեներալ մայոր Էրոլ Օզկասնակը: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն թուրքական իշխանություններին մեղադրել է «վհուկների որսի մոջ»: Նա վստահ է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով 1997թ. ձերբակալվել էր զինվորականների կողմից, ներկայում օգտագործում է իր իշխանությունը հաշիվներ մաքրելու համար:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment