Saturday, April 7, 2012

Իրանի ՌԾՈւ-ն ազատել է ծովահենների կողմից գրավված չինական նավը

1in.am. 7-4-2012- Իրանի սահմանների մոտ ծովահենների կողմից գրավված չինական նավն ազատ է արձակվել: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի ռազմածովային ուժերի ղեկավարությունը` չներկայացնելով իրականացված օպերացիայի մանրամասները: Հայտնի է, որ նավի անձնակազմի բոլոր 28 անդամները ողջ են, և ներկայումս նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Տեղեկացնենք, որ նավը պատկանել է չինական Nanjing Ocean Shipping Co. ծովային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությանը: Այն հարձակման էր ենթարկվել ապրիլի 6-ին` իրանական Չաբահար նավահանգստի մերձակայքում, որը գտնվում է Օմանի ծոցում:

No comments: