PanARMENIAN.Net -6 ապրիլի 2012 -Իրանը բենզին կվաճառի Հայաստանին և Վրաստանին: Այդ մասին, ինչպես հայտնում է IRINN գործակալությունը, ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռուստամ Կասեմին:
«Այժմ մենք բավարար բենզին ենք արտադրում երկրի կարիքները բավարարելու համար, իսկ մնացած մասը կարող ենք վաճառել հարևան երկրներին մինչև տարեվերջ»,-ասել է նա:
Նախարարը հավելել է, որ առաջին փուլում Իրանը բենզին կվաճառի Հայաստանին և Վրաստանին:
Ինչպես հայտնել է Իրանի նախարարը, ներկայումս Իրանն արտահանում է 55 մլն խմ նավթամթերք աշխարհի 70 երկրներ:
Saturday, April 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment