Panorama.am. 6-4-2012-Թուրքիան իր հնչեցրած հայտարարությունների և իրագործած քայլերի հանդեպ պետք է ամոթի զգացում ունենա:
Այդ մասին իրանական «շաֆաֆ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քոուսարին:
ԻԻՀ Մեջլիսի պատգամավորը, արձագանքելով Թուրքիայի վարչապետի` Իրանի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությանն ու Թուրքիայում ԻԻՀ դեսպանին ԱԳՆ կանչելու փաստին, նշել է. «Էրդողանն իր այդ վերջին հայտարարությամբ ցույց տվեց, որ այլևս չի տիրապետում քաղաքական իրավիճակին, Թուրքիայի իշխանությունները գերտերությունների ձեռքին գործիք են դարձել և այլևս չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել»:
Նկատենք, որ իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախօրեին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի և 5+1 խմբի բանակցությունները Ստանբուլում անցկացնելու Անկարայի առաջարկն Իրանի կողմից մերժելու փաստին, նշել է, որ իրանցիներն հավատարմություն և անկեղծություն չունեն:
Նկատենք, որ Իրանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ` նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութպղլուի և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի միջև:
Saturday, April 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment